Ռուսաստանում մարդու իրավունքների հարցերով լիազոր ներկայացուցիչ Էլլա Պանֆիլովան հայտնել է մոտ 100 ուղղիչ գաղութների փակման մասին, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

«Ներկայումս Արդարադատության նախարարության քրեակատարողական համակարգի բյուջետային ֆինանսավորման օպտիմալացման հետ կապված, Պատիժների կատարման դաշնային ծառայության հետ համաձայնեցված, որոշվել է վերացնել 34 եւ վերակազմակերպել կամ կոնսերվացնել եւս մի քանի տասնյակ ուղղիչ գաղութներ: Ընդհանուր առմամբ, իմ կարծիքով, 100 հատ»,-ասել է նա:

Նրա խոսքով, «կարելի է ուրախացնել, որ մեզ մոտ նկատվում է բանտային բնակիչների լուրջ կրճատում»: Մյուս կողմից, Պանֆիլովան նշել է, որ Պատիժների կատարման դաշնային ծառայության աշխատակիցների զբաղվածության խնդիրն է առաջ գալիս, որոնց հաստիքները կրճատվում են: