Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսն առաջարկել է վարչապետ Վիկտոր Պոնտային հրաժարական տալ՝ կոռուցիոն սկանդալից հետո, հաղորդում է Reuters-ը:
Պոնտան մեղադրյալ է դարձել մեքենայության, փողերի լվացման, շահերի բախման եւ հարկերից խուսափելու գործով, հաղորդում է Gazeta-ն:
Ինքը՝ Պոնտան հերքել է մեղադրանքներն ու ընդգծել, որ իրեն պաշտոնից կարող է հեռացնել միայն խորհրդարանը՝ մեծամասնության քվեարկությամբ:





























