Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հերքել է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հնարավորությունը։ Այս մասին նա հայտարարել է Կիեւում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է ՈՒՆԻԱՆ-ը։
«Չեք ստանա։ Այսօր երկիրը եվրոպամետ եւ սահմանադրական կոալիցիա ունի։ Ես վստահ եմ, որ դա մեզ հնարավորություն է տալիս սահմանադրական բարեփոխումներ անցկացնել, որոնց սպասում է երկիրը։ Ես կարծում եմ, որ ժողովուրդը իր գործն արել է, վերագործարկումը տեղի է ունեցել»,- ասել է նա։
Ավելի վաղ նա հայտարարել էր, որ հիմա երկր վարչապետին փոխելու կարիք չի տեսնում եւ պարզաբանել է, որ աշնանը կառավարությունում սպասվող փոփոխությունների մասին իր երեկվա հայտարարությունը անհատապես ոչ ոքին չէր վերաբերում։





























