Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ մտադիր է «Ռոշեն» ընկերության իր բաժնեմասը վաճառել Rotschild ընկերությանը։

Ուկրաինական մամուլի փոխանցմամբ՝ նախագահը իր այդ որոշումը բացատրել է այն հանգամանքով, որ ինքը ցանկանում է ազատվել իր հասցեին հնչող քննադատությունից, թե ինքը պետական պաշտոնը համատեղում է ձեռներեցության հետ եւ չի կատարում իր նախընտրական խոստումները։

Պորոշենկոյի խոսքով՝ նոր գնորդի որոնումները բարդանում են այն հանգամանքով, որ ընկերության գործարանի գույքը գտնվում է ՌԴ Լիպեցկ քաղաքում եւ կալանքի տակ է վերցվել, փոխանցում է BBC-ի Ռուսական ծառայությունը։

Քանի որ գործընթացը ձգձգվում է, նախագահը որոշել է իր բաժինը զիջել Rotschild ընկերությանը, որին նախագահը վարձել էր գնորդ որոնելու համար։