Սիրիայի հարցով խորհրդատվությունների հաջորդ փուլը պլանավորվում է անցկացնել սեպտեմբերին Աստանայում։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Հանուն բազմակարծիք հասարակության շարժման առաջնորդ Ռանդու Կասսիսին։
«Այո, դա հայտնի է։ Խորհրդատվությունները կկայանան սեպտեմբերին կեսին Աստանայում»,- նշել է Կասիսը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Աստանայում նախորդ բանակցությունների ժամանակ սիրիական ընդդիմությունը կարողացել է ճգնաժամի կարգավորման հարցում կոնկրետ համաձայնությունների գալ։





























