Եմենի նախկին նախագահ Ալի Աբդալլահ Սալեհի նկատմամբ մահափորձ է եղել։ Այդ մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով աղբյուրը։

«Չորս սպաներ փորձել են կրակ բացել նրա դեմ, երբ Սալեհը պատրաստվել է նստել մեքենան... հրաձգություն է սկսվել»,- ասել է աղբյուրը։

Նրա խոսքով, քաղաքական գործչին հաջողվել է փրկվել։ «Դրանից հետո Սալեհին հավատարիմ ուժերը կենտրոնացել են Սանայի ծայրամասում։