Թբիլիսի քաղաքի պրոբացիոն ծառայության պետ Բեսիկ Ցխադաձեն ծանր վիրահատության ենթարկվելուց հետո մահացել է։ Այս մասին հայտնում է «Գրուզիա Օնլայն»-ը՝ վկայակորելով նրա հարազատներին։
Հարազատները հայտնել են, որ Ցխադաձեն հրազենային զենքով կրակել է իր գլխին։ Նրանք դժվարանում են ասել՝ դա կանխամտածված ինքնասպանության փո՞րձ է եղել, թե՞ դժբախտ պատահար։
Հարուցվել է քրեական գործ։





























