ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «անառողջ» է համարում այն մտահոգությունները, թե Ռուսաստանը կարող է պատերազմ սկսել ՆԱՏՕ-ի դեմ, գրում է ՏԱՍՍ-ը։
Correra della Serra թերթին տված հարցազրույցի ժամանակ ռուս նախագահը վստահություն է հայտնել, որ որոշ երկրներ ուղղակի սպեկուլյացիայի են դիմում այդ վախերի վրա։
«Ինչ վերաբերում է որոշ երկրների այն տագնապների, թե Ռուսաստանը ագրեսիվ գործողությունների է դիմելու, կարծում եմ, որ միայն անառողջ մարդը եւ այն էլ քնի մեջ կարող է երեւակայել, թե Ռուսաստանը հանկարծ հարձակվելու է ՆԱՏՕ-ի վրա»,- ասել է ռուս նախագահը։




























