Քալիֆորնիայի Սան Վյալիի 34-ամյա հայ բնակիչը ձերբակալվել է նախորդ գիշեր, երբ ոստիկանները նրան նկատել են 165 կմ/ժամ արագությամբ մեքենա վարելիս։
GlendaleNewsPress-ի փոխանցմամբ, պարեկային ոստիկանը տեսել է BMW եւ Ինֆինիթի մակնիշի մեքենաները, որոնք մրցում էին իրար հետ։ Բըրբենքի ոստիկանության սերժանտ Ադամ Քորնիլսի խոսքով, առջեւում եղել է BMW-ն, որը սլացել է այդ արագությամբ։ Ոստիկանները կանգնեցրել են մեքենաները։ BMW-ն կանգ է առել, իսկ Ինֆինիթին փախուստի է դիմել։
BMW-ի վարորդը Զարե Բազիկյանն է եղել, որին ձերբակալել են արագությունը գերազանցելու մեղադրանքով, իսկ մեքենան տեղափոխել են պահպանվող տարածք, որտեղ պահվելու է առնվազն 30 օր։ Դեպքի կապակցությամբ հետաքննությունը շարունակվում է։





























