Ֆրանսիական Ալպերում կործանված Airbus A320 ինքնաթիռի երկրորդ օդաչուն՝ Անդրեաս Լուբիցը, վթարից առաջ իր հոգեկան խանգարումների պատճառով տասնյակ բժիշկների է այցելել, գրում է Associated Press-ը։

Գերմանացի դատախազները հայտարարել են, որ վթարից մի քանի շաբաթ առաջ Լուբիցը համացանցում ինքնասպանության միջոցներ է փնտրել, գրում է Gazeta-ն։

Բարսելոն-Դյուսելդորֆ չվերթն իրականացնող Germanwings ավիաընկերության օդանավը կործանվել էր մարտի 24-ին Ֆրանսիական Ալպերում: Օդանավում գտնվող բոլոր 150 ուղեւորները զոհվել են: Լուբիցին կասկածում են ինքնաթիռը դիտավորյալ կործանելու մեջ: Փակվելով օդաչուների խցիկում՝ նա ներս չի թողել առաջին օդաչուին եւ օդանավը ցած է իջեցրել: Հայտնի է, որ նա հոգեբանի մոտ հաշվառման տակ էր գտնվում եւ վթարից քիչ առաջ բաժանվել էր ընկերուհուց։