Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ժամանել է հարեւան Բանգլադեշ սահմանի խնդրի կարգավորման եւ հողերի փոխանակման համար։ Գաղութային ժամանակներից սահմանի 2 կողմում 150 անկլավ էր մնացել։

2 ասիական երկրների սահմանի ընդհանուր երկարությունը կազմում է մոտ 4 հազար կմ, փոխանցում է BBC-ի Ռուսական ծառայությունը։

Մի քանի հազար բանգլադեշցի ապրում է Հնդկաստանի 50 անկալվներում, միաժամանակ Բանգլադեշում կա 100 հնդկական անկլավ։

Այժմ՝ տարածքների փոխանակումից հետո, բնակիչները իրենք պետք է ընտրեն իրենց քաղաքացիությունը։ Նախկինում այս մարդկանց իրավունքները հաճախ ոտնահարվում էին, քանի որ նրանց վարչական պատկանելիությունը պարզ չէր։