Ինդոնեզիայի Բալի եւ Լոմբոկ կղզիների միջեւ լաստանավի վրա որոտացած 2 պայթյունի հետեւանքով վիրավորվել է առնվազն 25 մարդ։ Ինչպես հայտնում է AFP-ն, վկայակոչելով տեղական պաշտոնյաներին, միջադեպը տեղի է ունեցել հունիսի 5-ին 129 ուղեւոր տեղափոխող լաստանավի վրա։ Միջադեպի պատճառը ամենայն հավանականությամբ նավի վառելիքի բաքի պայթյունն է եղել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Տուժածները հիմնականում եղել են զբոսաշրջիկներ Ավստրալիայից, Ֆրանսիայից, Իտալիայից, ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից եւ Նոր Զելանդիայից։

Լուրջ վիրավորներ չկան։ Բոլոր 25 տուժածները թեթեւ վնասվածքներ են ստացել նավերի բախումից։