Աբովյանում գտնվող Տուբերկուլյոզի դիսպանսերի տանիքից տղամարդը սպառնացել է ցած նետվել: NEWS.am-ի տեղեկություններով՝ դեպքը եղել է հունիսի 5-ին, ժամը 11.30-ի սահմաններում: 51-ամյա տղամարդը ոչ միայն սպառնացել է ցած նետվել, այլեւ իր պայմանները թելադրել՝ պահանջելով իրեն տալ 150 հազար դրամ:
Կ. Միրզոյանը ստացել է իր պահանջած գումարը եւ այդպես հրաժարվել ինքնասպանություն գործելու մտքից: Նա տանիքից ցած է իջել եւ ներկայացել ոստիկանություն:





























