Հայտնի է դարձել երեկ՝ հունիսի 5-ին, ժամը 11.00-ի սահմաններում Կիեւյան կամրջից ցած նետված տղամարդու ինքնությունը:
NEWS.am-ը ոստիկանությունից տեղեկացավ, որ մահացողը 41-ամյա Արտակ Հարությունյանն է: Նա բնակվում էր Նոր Նորքի 9-րդ զանգվածում: Նախնական տեղեկություններով՝ նա ինքնասպանություն է գործել, կատարվում է քննություն:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երեւանի Կիեւյան կամրջից մոտ 40-45 տարեկան տղամարդ է ցած նետվել:





























