Եգիպտոսի դատարանը պաղեստինյան Համաս շարժումը հանել է ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից, փոխանցում է Agence France-Presse-ը։

Գործակալությունն իր պաշտոնական Թվիթերում գրել է. «Եգիպտոսի դատարանը Համասը հանել է ահաբեկչական  կազմակերպությունների սեւ ցուցակից»,- փոխանցում է Gazeta-ն։

Կահիրեի դատարանը 2015թ. փետրվարին որոշում էր կայացրել Համասը ճանաչել որպես ահաբեկչական կազմակերպություն։ Համասը համագործակցում է եգիպտական «Մուսուլման եղբայրներ» շարժման հետ, որը նույնպես Եգիպտոսում համարում են ահաբեկչական։