Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ճապոնիան Ուկրաինային 1.5 մլրդ դոլար կտրամադրի ֆինանսական կայունության համար, հայտնում է «112 Ուկրաինան»։

«Ես շնորհակալ եմ Ճապոնիայից տրամադրած վարկային երաշխիքների համար, որը մեզ թույլ կտա ապահովել Ուկրաինայի ֆինանսական կայունությունը»,- հայտարարեց Պորոշենկոն։