Հունիսի 6-ին տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի վարչության նիստ:

Կուսակցության լրատվական ծառայությունից հայտնում են, թե վարչությունը լսել է Կոնգրեսի` տարածքային կազմակերպությունների աջակցության հանձնաժողովի գործունեության հաշվետվությունը, որը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Ավետիս Ավագյանը:

Նիստում քննարկվել է նաեւ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարում Կոնգրեսի հետագա անելիքները: