Turkish Airlines ավիաընկերության ինքնաթիռը, որը Նյու Յորք էր ուղեւորվում, ստիպված է եղել հարկադիր վայրէջք կատարել Ստամբուլում՝ օդանավում ռումբի մասին գրառում գտնելուց հետո, հաղորդում է International Business Times-ը։

Օդանավում 283 ուղեւոր է եղել, հաղորդում է Gazeta-ն։

Հաղորդագրության մեջ ասվում է, թե գրառումը գտել էին ուղեկցորդուհիները զուգարաններից մեկում։