Էմմա Առաքելյանը որդու՝ Դավթի անհետանալու մասին անմիջապես չի իմացել։ Երկար ժամանակ ամուսինը պարզապես թաքցրել է իրենից ողբերգական տեղեկատվությունը։
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Էմմա Առաքելյանը նշել է, որ երկու երեխաների հետ Բաքվից Երեւան է տեղափոխվել 1988 թվականին։ Այդ ժամանակ ամուսնու հետ ամուսնալուծված է եղել։ Մայրը երկու որդիների՝ Դավիթի (1973 թ ծնված) եւ Էռնեստի (1977 թ․ ծնված) տեղավորվել է Ապարանի գյուղերից մեկում։ Նրանք Բաքվից կարողացել են բերել միայն անձնական իրերը։
«Ամուսինս ապրում էր Լեռնային Ղարաբաղում, եւ տղաներս հաճախ էին հյուր գնում նրան»,-պատմում է Էմման։
Այդ այցերից մեկն էլ ավարտվել է ողբերգությամբ։ 1993 թվականի հունիսին Դավիթը մեկ շաբաթով մեկնել է հոր մոտ եւ չի վերադարձել։ Ավելի ուշ պարզվել է, որ երիտասարդը որոշել է կամավոր մեկնել ճակատ եւ անհետ կորել է։ Էմմայի նախկին ամուսինը թաքցրել է այդ տեղեկատվությունը։ Միայն որոշ ժամանակ անց նա երրորդ անձի միջոցով փոխանցել է, որ որդին 1994-ի հունվարի 5-ին կոորել է Ասկերանի շրջանում։ «Դրանից հետոո այլեւս ոչ մի բան չեմ լսել որդուս մասին»,-նշել է տիկին Էմման։




























