Աբովյանի քաղաքապետի թեկնածու Արթուր Հարությունյանին աբովյանցիները նույնիսկ այսօր՝ հունիսի 7-ին, չտեսան:
«Պալաչի» նույն անուն, ազգանուն հայրանունով թեկնածուն նախընտրական ամբողջ քարոզարշավի ընթացքում ոչ մի հանդիպում չի ունեցել, նրա լուսանկարով պաստառ որեւէ տեղ փակցված չէ, նա նույնիսկ նախընտրական շտաբ չունի:
Ավովյանցիները հուսով էին, որ գոնե ընտրություններիր օրևը նրան կտեսնեին, սակայն թիվ 17 ընտրատեղամասում նրան ոչ մեկ չի նկատել:
NEWS.am-ի թղթակցին ընտատեղամասում միայն ցուցակները նայելուց հետո ասացին, որ Արթուր Հարությունյանը քվեարկել է, սակայն նրան ոչ ոք չի տեսել:
Նշենք, որ աբովյանցիները կատակով ասում են, որ նա «անտեսանելի է, երեւույթ, որը պարզապես գոյություն չունի»:
Նշենք, որ ամենաթեժ ընտրությունները սպասվում են Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում, որտեղ քաղաքապետի աթոռը թափուր էր մնացել Գագիկ Ծառուկյանի փեսային՝ Կարո Գուլոյանին մարզպետ նշանակելուց հետո։ Առաջադրվել են Ծառուկյանի օգնական եւ նրա հովանավորյալ հայտնի Վահագն Գեւորգյանը, որին սատարում է նաեւ ՀՀԿ-ն: Ինքնառաջադրված Էդվին Թադեւոսյանը Ծառուկյանի մորաքրոջ որդին է, Սամվել Հակոբյանը ազգականը՝ Ծառուկյանի կնոջ կողմից: Առաջադրվել են նաեւ «Քինգ դելյուքսի» սեփականատերը՝ «Պալաչ» մականունով Արթուր Գեղամի Հարությունյանը, ու եւս մեկ Արթուր Գեղամի Հարությունյան, որը կապ չունի Աբովյան քաղաքի հետ եւ առաջադրվել է «Պալաչին» խանգարելու համար։ Ընտրություններին մասնակցելու համար ինքնառաջադրվել է նաեւ անկուսակցական, Աբովյանի նախկին քաղաքապետ Կարապետ Իսրայելյանը:





























