Միջերկրական ծովում շարունակվում է մի քանի հազար աֆրիկացի փախստականներին փրկելու գործողությունը։

Փախստականները փորձել են փոքր նավակներով հասնել Իտալիայի ափերին։ Միլանի Corriere della Sera թերթի փոխանցմամբ, հունիսի 6-ին փրկվել է 3480 մարդ, այդ թվում երեխաներ ու հղի կանայք։

Իր մասշտաբներով աննախադեպ գործողությունը սկսվել է հունիսի 6-ի առավոտյան, որին մաասնակցում են Իտալիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի եւ Իռլանդիայի ռազմածովային ուժերին պատկանող նավեր։

Այսօր՝ հունիսի 7-ի առավոտյան եեւս 10 զանգ է ստացվել արբանյակային հեռախոսներից՝ Միջերկրական ծովում անհապաղ փրկության խնդրանքով։ Խոսքը եւս 1500 փախստականների մասին է։ Արդեն այդ վայր են մեկնել Իտալիայի եւ Իսպանիայի նավերը։