Թուրքիայում Ազգային մեծ ժողովի 25-րդ գումարման ընտրությունների ժամանակ մի շարք տեղամասերում իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցության օգտին լցոնման դեպքեր են հայտնաբերվել:

Թուրքական NaberMedyaTV-ի փոխանցմամբ՝ Այնթափում դիտորդները կանխել են իշխող կուսակցության օգտին լցոնման դեպքը, որի ընթացքում վիճաբանություն է տեղի ունեցել:

Ստամբուլի Էսենյուրթի շրջանում ընտրատեղամասի նախագահը բռնվել է իշխող կուսակցության օգտին քվեաթերթիկներ լցոնելու ժամանակ:

Իզմիրում ձերբակալվել ենք 2 անձ, ում մոտից հայտանբերվել են ընտրատեղամաս տեղափոխվող եւ իշխող կուսակցության օգտին քվեարկած քվեաթերթիկներ:

Հիշեցնենք, որ Թուրքիայում այսօր՝ հունիսի 7-ին տեղի են ունենում 25-րդ գումարման Ազգային մեծ ժողովի ընտրությունները։

Թուրքիայում առավոտյան 08:00-ից մինչեւ երեկոյան 17:00-ն ընկած ժամանակահատվածում 53 մլն 765 հազար 231 ընտրող կարող են մասնակցել ընտրություններին:

Ընտրություններին մասնակցում է 20 կուսակցություն եւ 165 անկախ թեկնածուներ։