Fiat Chrysler Automobiles (FCA) կոնցերնի ղեկավար Սերջիո Մարկիոնեն պաշտոնապես հաստատել է տեղեկատվությունն այն մասին, որ Ferrari ընկերությունը մտադիր է վերածնել լեգենդար Dino բրենդը, հաղորդում է Autocar պարբերականը:

Մարկոնեի փոխանցմամբ, Ferrari Dino բրենդի վերածնումը ընդամենը ժամանակի հարց էր: Ենթադրաբար, այդ մեքենան ի հայտ կգա 2018 թվականին, հաղորդում է Gazeta-ն:

Ներկայումս 1968-1976 թվականներին թողարկվող այդ մոդելը, որը նախատեսված է ոչ թե շատ հարուստների, այլ սովորական հարուստների համար, մեծ ճանաչում է վայելում կոլեկցիոներների շրջանում եւ վաճառվում  մոտ 800 հազար դոլարով: Մեքենայի նոր տարբերակը հասանելի կլինի 200 հազար դոլար գնով:

Վերածնված Ferrari Dino-ի շարժիչի հզորությունը կլինի 500 ձիաուժ: Մեքենան կմրցակցի Porsche 911 GT3 RS-ի, Aston Martin V12 Vantage S-ի եւ McLaren 570S-ի հետ: