ՀՀ քաղաքացի Ալիկ Բ.-ն՝ ծնված 1988թ., Վրաստանի սահմանային ոստիկանության կողմից ձերբակալվել է սահմանը ապօրինի հատելու փորձ կատարելու եւ հրազենային ու սառը զենք տեղափոխելու համար: Այս մասին հայտնում է Վրաստանի սահմանապահ ոստիկանության մամուլի ծառայությունը:
«Հետաքննությունը պարզել է, որ մեղադրյալը, շրջանցելով հսկիչ մաքսային անցակետը, Հայաստանի Հանրապետությունից Վրաստան է տեղափոխել սառը եւ հրազենային զենք»,- մեջբերում է հայտարարությունը «Գրուզիա Օնլայն»-ը:
Զենքի քանակն ու տեսակը չի հայտնի չէ: Տարվում է հետաքննություն:




























