Եվրահանձնաժողովի, Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախարարական բանակցությունները կարող են լինել հունիսին՝ վերջնական արդյունքների հանգելու համար, հայտարարել է էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Միգել Արիաս Կանյետեն։

«Մենք աշխատում ենք արձանագրության պատրաստման վրա, տեխնիկական մակարդակում աշխատանքն արված է»,- ասել է Կանյետեն Լյուքսեմբուրգում կայացած ասուլիսում։

«Այժմ բանակցությունները պետք է անցնենք աղաքական մակարդակ՝ վերջնականապես արդյունքներն ամփոփելու համար»,- նշել է նա։