Ռուսաստանցիների մեծ մասը բացասաբար է արտահայտվում ԱՄՆ-ի, Եվրամիության եւ Ուկրաինայի մասին, իսկ Բելառուսը, Ղազախստանն ու Չինաստանը դասում է բարեկամ պետությունների շարքին: Այս մասին վկայում է «Լեւադա» կենտրոնի կողմից անցկացրած հարցման տվյալները:
Համաձայն հարցման արդյունքների՝ ռուսաստանցիների 73 տոկոսը վատ է վերաբերվում ԱՄՆ-ին: Եվրամիությանն ու Ուկրաինային նրանք հավասարապես վատ են վերաբերվում: Նրանց թշնամի է համարել հարցվածների 59 տոկոսը, եւ միայն 26 տոկոսը ԵՄ-ի ու Ուկրաինայի նկատմամբ դրական վերաբերմունք ունի:
Բելառուսն ու Չինաստանը ավանդաբար վայելում են ռուսների սերն ու հարգանքը՝ համապատասխանաբար 83 եւ 80 տոկոս: Նրանց բացասաբար է վերաբերվում միայն հարցվածների 7 տոկոսը: Վրաստանի հարցում ռուսաստանցիների կարծիքը տարբեր է. 42 տոկոսը դրական է արտահայտվել, 36 տոկոսը վատ վերաբերմունք ունի, իսկ 22 տոկոսն էլ չի կողմնորոշվում:
Ռուսաստանցիները ամենաբարեկամական վերաբերմունքն ունեն Բելառուսի նկատմամբ՝ 55 տոկոս, Չինաստանի՝ 43 տոկոս, Ղազախստանի՝ 41 տոկոս, Հնդկաստանն ու Հայաստանը 18 տոկոսով են վայելում ռուսաստանցիների սերը:




























