2015թ. հունիսի 7-ին 32 համայնքներում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացվել հունիսի 8-ին` մինչեւ ժամը 18.00-ն:

Սահմանված ժամկետում վերահաշվարկի եւ քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումներ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները չեն ստացել:

Հիշեցնենք, որ Աբովյանի քաղաքապետի ընտրությունների նախնական արդյունքներով քաղաքապետ է ընտրվել Վահագն Գեւորգյանը, որը կրկնակի ավելի ձայն է  ստացել իր մրցակից Արթուր Հարությունյանից։ Արտաշատռ քաղաքում հաղթել է վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, իսկ Ալավերդիում՝ գործարար Կարեն Փարեմուզյանը։