Հայաստանի քրեադատավարական օրենսգրքի նոր փոփոխության մեջ քննչական մարմինները ցանկանում են վերմակը դատախազների վրայից քաշել իրենց վրա։ Այդ մասին խորհրդարանում հայտարարել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը՝ գլխավոր դատախազության հաշվետվության ներկայացման ժամանակ։ Հաշվետվությունը ներկայացնում էր գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը։

Նրա խոսքով, տպավորություն է, որ օրինագիծը ներկայացրած աշխատանքային խումբը գտնվում է քննչական մարմինների ուժեղ ճնշման տակ, քանի որ դատախազության հաշվին քննչական մարմիններին աննախադեպ եւ անհիմն իրավասություններ տրվում։

Օրինակ, նախագծով դատախազը չի կարող մասնակցել քննչական գործողություններին, լինել դեպքի վայրում, մասնակցել դիակի զննությանը, հարցեր տալկ փորձագետին, իմանալ տուժողին, տեսնել վկաներին։

Եթե այդկերպ մեկուսացնեն դատախազին, անհասկանալի է, թե ինչպես է մեղադրանք պաշտպանելու դատարանում։ «Դա նույն է, թե ասեն՝ բժիշկը թող ճիշտ դիագնոզ դնի եւ բուժի, բայց հիվանդին զննելու իրավունք չունենա»,- նշել է Ջհանգիրյանը։