Դերասան Սիլվեստր Ստալոնեն չի կարողացել հաղթահարել «Աստղային պատերազմներ» ֆիլմում Հանա Սոլոյի դերը ստանալու համար անցկացված կինոփորձը։

Ռեժիսրո Ջորջ Լուկասին դուր չեն եկել նրա դերասանական ունակությունները։ ContactMusic-ի հաղորդմամբ, արդյունքում դերը ստացել է Հարսիոն Ֆորդը։

Ֆիլմի առաջին սերիան «Աստղային պատերազմներ. Էպիզոդ IV: Նոր հույս» վարձույթում հայտնվել է 1977 թվականին։ Սակայն տեղեկատվությունը, թե  Ստալոնեն մասնակցել է կինոփորձերին, շրջանառության մեջ է դրվել միայն հիմա, դերասանի ինտերնետ-երկրպագուների հետ զրույցից հետո։

«Կարծում եմ, ամեն ինչ դեպի լավն է գնում։ Ինձ չի սազում սպանդեքսից կարված կոստյումը եւ լազերային ատրճանակը»-ասել է Ստալոնեն։