IBO վարկածի աշխարհի չեմպիոն, թեթեւագույն քաշային Վիկ Դարչինյանը տիտղոսի պաշտպանության մենամարտը կանցկացնի նոյեմբերին կամ դեկտեմբերին, BoxingScene-ին հայտնել է պրոմոուտեր Գերի Շոուն: Մրցակիցը կլինի մեքսիկացի Աբներ Մարեսան:
Հիշեցնենք, որ այս տարի մեքսիկացի Ռոդրիգո Գուրերոյին հաղթելուց հետո բարձրացավ թեթեւագույն քաշային կարգ եւ, հաղթելով ֆիլիպինցի Էրիկ Բարսելոնային նվաճեց IBO թափուր տիտղոսը:




























