ԱՄՆ արդարադատության նախարարությունը պատրաստվում է ամերիկյան General Motors (GM) ավտոկորպորացիային մեքենայության մեղադրանք առաջադրել՝ կապված այն բանի հետ, որ ընկերության աշխատակիցները թաքցրել են մեքենաների միացման համակարգում անսարքության մասին տեղեկատվությունը, որի հետեւանքով արդեն մահացել է մոտ 100 մարդ: Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով սեփական աղբյուրները:

Նրանց վկայությամբ, Նյու Յորքում դատախազությունն իր ուշադրությունն այդ մեղադրանքների վրա կենտրոնացրել է  այն բանից հետո, երբ եկել է եզրակացության, որ GM-ն թյուրիմացության մեջ գցող հայտարարություններ է արել եւ թաքցրել թերության մասին տեղեկատվությունը, հաղորդում է Gazeta-ն: