Ռոսավիացիայի տվյալներով, Մոսկվան ծածկած անտառային հրդեհների ծուխը արգելափակել էր հաղորդակցությունը Ռուսաստանի մայրաքաղաքի հետ:

Ինչպես հայտնում է Life News-ը, վկայակոչելով Ռոսավիացիայի մամուլի քարտուղար Սերգեյ Իզվոլսկուն, «Շերեմետեւո» օդանավակայանում «Վնուկովո» եւ «Դոմոդեդովո» մեկնող ինքնաթիռներ ընդունելու համար այլեւս տեղեր չկան:

Ներկայումս Մոսկվա մեկնող ինքնաթիռները, հարկադիր վայրէջք են կատարում Սանկտ-Պետերբուրգում, Նիժնի Նովգորոդում, Կազանում եւ Խարկովում: Իսկ «Դոմոդեդովոյում» եւ «Վնուկովոյում» վայրէջքներն ու թռիչքները հետաձգվել են:

Այդուհանդերձ, Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Նելլի Չերչինյանը NEWS.am-ի թղթակցին հայտնել է, թե Երեւանից Մոսկվա թռած բոլոր ինքնաթիռները իրականացրել են նախատեսված վայրէջքներն եւ որեւէ խնդիր չի ծագել: Այսօրվա դրությամբ, Երեւան-Մոսկվա հետաձգված չվերթներ չկան: