Պետնագոնը պահանջել է Wikileaks կայքի ղեկավարությունից ջնջել Աֆղանստանին վերաբերող բոլոր գաղտնի նյութերը, որոնք «պատահաբար» հայտնվել էին կայքի տրամադրության տակ: Սակայն կայքի մամուլի -քարտուղարը հայտնել է, որ հրապարակման պահից սկսած ֆայլերը հեղեղել են ողջ ինտերնետը եւ  դրանք ամբողջությամբ ջնջել հնարավոր չէ: Պենտագոնը միաժամանակ ցանկանում է ստանալ երաշխիքներ առ այն, որ Wikileaks-ը կրկին նմանատիպ  տեղեկություն չի հրապարակի, եթե այդպիսիք կան իր ձեռքի տակ:

Wikileaks-ը Պենտագոնի նման պահանջը դիտարկել է որպես «սպառնալիք»: Առայժմ կայքի կողմից որեւէ միջոցառում չի ձեռնարկվել: Այս պահին հատուկ ծառայությունները հետաքննություն են անցկացնում՝ փաստաթղթերի «արտահոսքի աղբյուրին» հայտնաբերելու ուղղությամբ: Կասկածյալներից մեկը շարքային Բրեդլի Մեննինգն է, ով այժմ սպասում է Wikileaks-ին տրամադրված տեսագրության գործով դատարանի որոշմանը: Տեսագրությունն արվել է Իրաքում: