Գերմանական Volkswagen-ը ծրագրում է փոփոխել ընկերության կառուցվածքը՝ բաժանվելով չորս հոլդինգի:
Reuters գործակալության փոխանցմամբ, դրանցից մեկը զբաղվելու է մասս-մարքեթով, երկրորդը՝ բեռնատար ավտոմեքենաներով, երրորդը եւ չորրորդը՝ առաջնակարգ մակնիշներով: Ընդ որում, հոլդինգներից մեկը գլխավորելու է Audi-ն, մյուսը՝ Porsche-ը:
Ըստ Handelsblatt պարբերականի, ընկերության գլխավոր տնօրեն Մարտին Վինտերկորնը մտադիր է Volkswagen-ը վերածել աշխարհի թիվ մեկ ավտոարտադրողի, եւ բարեփոխումները կարող են ուղղվել հենց այդ նպատակին:
Բացի այդ, BMW-ի նախկին մենեջեր Հերբերտ Դիսը կարող է հուլիսի 1-ից գլխավորել մասս-մարթեքով զբաղվող ընկերությունը: Ակնկալվում է, որ դրանում կընդգրկվեն Volkswagen-ը, Skoda-ն եւ Seat-ը:





























