Եգիպտական իշխանությունները հերքում են Իսրայելի եւ Հորդանանի վրա աֆրիկյան երկրի տարածքից հրթիռների արձակման փաստը: Այդկերպ, Եգիպտոսը հերքել է Իսրայելի ոստիկանության ենթադրությունները, թե 5 հրթիռներն արձակվել են Սինայի թերակղզու բազայից:

Եգիպտական իշխանության ներկայացուցչի խոսքով, Սինայում, մասնավորապես Իսրայելի հետ սահմանին, հատուկ ծառայությունների բազմաթիվ աշխատակիցներ կան: Այդ մասին հաղորդում է BBC-ն:

Մի քանի օր առաջ իսրայելական Էյլաթ եւ հորդանանյան Աքաբե առողջարանային քաղաքների վրա առնվազն 5 հրթիռ էր արձակվել: Երկուսն ընկել էին ծովը, մեկը՝ պայթել էր հորդանանա-իսրայելական սահմանին: Հրթիռային գնդակոծման արդյունքում տուժել էին 4 հոգի: Իսրայելի, Հորդանանի եւ Եգիպտոսի  իշխանությունները հայտարարել են միջադեպի համատեղ հետաքննություն սկսելու մասին: (Фото - AFP)