Թուրքիայում ազատ է արձակվել ավելի վաղ ձերբակալված իրանցի փաստաբանը, որը պաշտպանում էր Իրանում ամուսնական դավաճանության համար մահապատժի դատապարտված կնոջ շահերը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Ինչպես օգոստոսի 6-ին հայտնել է Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը, Մոհամմադ Մոստաֆային մտադիր է մեկնել Նորվեգիա: Թուրքիայում նա ձերբակալվել էր փաստաթղթային խնդիրների համար:
Փաստաբանը փախել էր Իրանից, երբ իշխանությունները սկսել էին հետապնդել նրան: Մոստաֆային բլոգ ուներ ինտերնետում, որտեղ իր պաշտպանյալի օգտին միջազգային արշավ էր սկսել:
Սակինե Մոհամմադի Աշտիանին մեղավոր էր ճանաչվել ամուսնական անհավատարմության մեջ եւ դատապարտվել մահապատժի քարկոծման միջոցով: Նա ժխտում է իր մեղքը:



























