Օգոստոսի 6-ին հեռախոսազրույց է կայացել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի միջեւ, հաղորդում է թուրքական վարչապետի մամուլի ծառայությունը:

Էրդողանն ու Օբաման քննարկել են իրավիճակն Իրաքում, նաեւ վերջին իրադարձությունները տարածաշրջանում: Այդ մասին հայտնում է CNN Turk-ը: