Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, հունիսի 17-ին, ժամը 21.09-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 16.20-ին Երեւանի Պետրոս Ադամյան փողոցի թիվ 14 հասցեի մոտակայքից (ՄԱԿ գրասենյակ) թունավորման նախանշաններով «Արմենիա» ՀԲԿ է տեղափոխվել 42-ամյա Մ. Մ.-ն:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:
***
Հունիսի 17-ին, ժամը 13.04-ին տեղեկատվություն է ստացվել, ժամը 12.45-ի սահմաններում թունավորման նախանշաններով Եղեգնաձոր քաղաքի ԲԿ է տեղափոխվել Մոմիկի փողոցի շենքերից մեկի բնակիչ՝ 17-ամյա Հ.Հ.-ն:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:





























