Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության եւ Սեւանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ոստիկանության Գավառի բաժին է ներկայացել 38-ամյա Գառնիկ Ն.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա փետրվարի 9-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի (Խուլիգանությունը) 4-րդ մասի մեղադրանքով:





























