Հաղթանակ տանելով ֆուտբոլի Գերմանիայի սուպերգավաթի խաղում` Մյունխենի «Բավարիան» նվաճեց նոր մրցաշրջանի առաջաին գավաթը: Աուգսբուրգում կայացած խաղում Լուի Վան Գալի թիմը 2:0 հաշվով առավելության հասավ «Շալկեի» նկատմամբ:
0:0 հաշիվը պահպանվեց մինչև 75-րդ րոպեն, երբ Աշխարհի առաջնության լավագույն ռմբարկու Թոմաս Մյուլլերը գրավեց «Շալկեի» դարպասը: 82-րդ րոպեին աչքի ընկավ Միրոսլավ Կլոզեն:
«Շալկեի» կազմում ամբողջ հանդիպումն անցկացրեց Ռաուլը:


























