Infiniti ընկերությունը պատմել է սերիական Q30 մոդելի թողարկման ծրագրերի մասին: Մեքենայի պաշտոնական պրեմիերան կկայանա սեպտեմբերին նախանշված Ֆրանկֆուրտի ավտոսրահում:

Ընկերության պաշտոնական հաղորդագրության համաձայն, մեքենայի թողարկման վերջին աշխատանքներն են իրականացվում: Ներկայում այն փորձարկման փուլում է Մեծ Բրիտանիայում:

Infiniti Q30-ը Եվրոպայում վաճառքի կհանվի 2015 թվականի վերջին, իսկ 2016 թվականի կհայտնվի նաեւ Ռուսաստանի շուկայում:

Նոր Infiniti-ի տեխնիկական բնութագրեր չեն հաղորդվում: Արտադրողը խոստացել է դրանք բացահայտել Ֆրանկֆուրտի ցուցադրության նախաշեմին: