Mercedes-Benz-ում մտածում են ունիվերսալներից ամենագնաց մոդիֆիկացիաներ մշակել: Վերջնական որոշում առայժմ չի կայացվել, սակայն արտադրողն ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրել է այդ հեռանկարը: Այս մասին Motoring պարբերականին հայտնել է ընկերության արտադրական ղեկավար Մատիաս Լյուրսը:

Նրա խոսքով, պատճառն այն է, որ ունիվերսալ մոդելները ներկայում այնքան էլ մեծ տարածում չունեն: Եթե թափքի այդ տեսակն ավանդաբար Չինաստանում մեծ պահանջարկ ունի, ապա ԱՄՆ-ում, Գերմանիայում եւ Հյուսիսային Եվրոպայում դրանք առանձնակի պահանջարկ չունեն՝ անկախ մոդելի բնութագրերից: Այսպիսով, Mercedes-Benz-ն ուսումնասիրում է տարածաշրջանային սպառողների պահանջարկի առանձնահատկությունները:

Ներկայում առաջատար ամենագնացների ժանրում հիմնական խաղացողներ են համարվում Audi-ն՝ A4 Allroad եւ A6 Allroad մոդելներով, ինչպես նաեւ Volvo-ն՝ Cross Country շարքի մոդելներով: