«Զվարթնոց» համալիրում այսօր՝ հունիսի 19-ին, տեղի ունեցավ Ազգային Ժողովի նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի՝ Ճոյտի սցենարով նկարահանված «Հիշողություն» ֆիլմի պրեմիերան: ֆիլմի պրեմիերային ներկա էին նաեւ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Կարինե Աճեմյանը եւ Առաքել Մովսիսյանը:
Պրեմիերայից հետո Հակոբ Հակոբյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ այն վաղվանից ցուցադրվելու է Երեւանի որոշ կինոթատրոններում: Նրա գնահատմամբ ֆիլմը ստացված է եւ պատրաստ մեծ էկրաններ դուրս գալու:
Նշենք, որ ֆիլմի պրեմիերային ներկա էին դերասաններ Սամվել Սարգսյանը, Արա Դեխտրիկյանը, Հովակ Գալոյանը, երգահան Արա Գեւորգյանը եւ այլք:



























