Ադրբեջանի քաղաքացի Սադիխ Ալիեւը օգոստոսի 8-ին խեղդվել է Ստամբուլի Բեյօղլու շրջանի մոտ գտնվող ափում:
Ականատեսների վկայությամբ, 20-ամյա Ալիեւը լողալիս է եղել լողալու համար արգելված վտանգավոր գոտում: Երբ հայտնի է դարձել, որ երիտասարդը խեղդվում է, նրա ընկերները նետվել են օգնության, բայց արդեն ուշ է եղել:
Դեպքի վայր ժամանած ծողափնյա պահակազորի եւ ծովային ոստիկանության աշխատակիցները մեկ ժամ որոնումներից հետո հայտնաբերել են Ալիեւի դիակը: Դեպքի վայր են ժամանել նաեւ երիտասարդի հարազատները:



























