Aston Martin-ի ղեկավար Էնդի Փալմերը համացանցում հրապարակել է բրիտանական ապրանքանիշի՝ պատմության մեջ առաջին քրոսովերի լուսանկարը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ մոդելը DBX անունն է ստացել:

Մեքենան սպորտային տեսք ունի եւ հիշեցնում է մրցարշավային Aston Martin Grand Turismo-ն: Aston Martin-ն իր առաջին քրոսովերի նախատիպը ներկայացրել էր մարտին Ժնեւում կայացած ավտոսրահում:

Կոնցեռնը ծրագրում է մեքենան թողարկել 2019 թվականին: