ԱՄՆ-ը 5 մլրդ դոլար է վճարել Ուկրաինայում պետական հեղաշրջում կազմակերպելու համար։ Նման կարծիք է հայտնել ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրեւշեւը, հայտնում է «Կոմերսանտ»-ը։
«ԱՄՆ-ը ինքն է նախաձեռնել Ուկրաինայի հակամարտությունը։ Այդ բոլոր իրադարձությունները նրանք են կազմակերպել։ Իր հարցազրույցներից մեկի ժամանակ Բարաք Օբաման դա խոստովանել է»,- հայտարարել է Պատրուշեւը։
Նա նշել է, որ Ուկրաինայում իշխանափոխությունը դարձավ դրան հաջորդած իրադարձությունների խթանը։ «ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի օգնական Վիկտորյա Նուլանդը ասել է, որ ԱՄՆ-ն 5 մլրդ դոլար է ծախսել այդ իրադարձությունները կազմակերպելու համար»,- կարծում է Պատրուշեւը։
Նա վստահ է, որ Ուկրաինայում իրավիճակի ապակայունացման հետեւում թաքնված է Ռուսաստանը թուլացնելու ցանկությունը։





























