ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ երկարատեւ դիմակայության են պատրաստվում անգամ եթե Վլադիմիր Պուտինը լքի ՌԴ նախագահի իր պաշտոնը։ Այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերը, հայտնում է Reuters-ը։

«Ռուսաստանը չի կարող փոխվել ո՛չ Պուտինի օրոք, ո՛չ էլ նրա հեռանալուց հետո»,- հայտարարել է Քարթերը Բեռլինում Եվրոպական իր մեկշաբաթյա շրջագայության մեկնարկին, հայտնում է  Gazeta-ն։

Հարցին, թե Պուտինը կարող է փոխել իր քաղաքականությունը, Քարթերը պատասխանել է, որ նման հույսեր չունի, սակայն ամբողջովին վստահ չէ։

Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ը  հույս ունի, որ Ռուսաստանը կվերադառնա կանխատեսելի քաղաքականությանը։

Քարթերը իր շրջագայության ընթացքում Գերմանիայում, Բելգիայում եւ Էստոնիայում կքննարկի Ռուսաստանի կողմից եկող մարտահրավերների խնդիրը։