«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները ականապատել են Սիրիայի Պալմիրա քաղաքի հինավուրց մասը, որի ավերակները ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցուցակում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Պալմիրան մայիսի կեսին անցել էր գրոհայինների հսկողության տակ։ Նախքան քաղաքը լքելը Սիրիայի բանակը տարհանել էր բնակչության մեծ մասն ու Պալմիրայի կենտրոնական թանգարանի առավել արժեքավոր պատմական նմուշները։ Քաղաքը գրավելուց հետո ոչնչացման վտանգի տակ են հայտնվել քաղաքի հնագույն ավերակներն ու տաճարները։





























