Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, հունիսի 21-ին, ժամը 18.37-ին ահազանգ է ստացվել, որ Գորիս-Տաթեւ ավտոճանապարհի 27-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Գորիս-Տաթեւ ավտոճանապարհի 27-րդ կմ-ում «ՎԱԶ-2121» (Նիվա) մակնիշի (վարորդ՝ Ա. Շ.) 41 ՏD 111 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ գլորվել ձորակը:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր 25-ամյա Ս. Շ.-ին դուրս են բերել տեղի ուժերով եւ տեղափոխել Գորիսի ԲԿ:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել եւ գազազրկել են ավտոմեքենան:





























