Աֆղանստանի իշխանությունները տարհանում են երկրի խորհրդարանի ստորին պալատում գտնվողներին՝ ահաբեկիչների գրոհից հետո, հաղորդում է տեղի TOLO News հեռուստաալիքը:

Հաղորդվում է, որ Քաբուլի կենտրոնում խորհրդարանի շենքի մոտ մի շարք պայթյուններ են որոտացել, որից հետո գրոհայինները սկսել են շենքի գրոհը:

Անվտանգության ծառայության ուժերը փորձում են շենքից դուրս բերել պատգամավորներին ու լրագրողներին: Զոհերի ու տուժածների մասին տեղեկատվություն չի ստացվել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: